Դրվագային հաղթանակներ vs համակարգային ռեֆորմներ | Ռոբերտ Արզումանյան | Ծանր զրույց ֆուտբոլի մասին

Հայաստանի հավաքականը ունենում է շատ վառ ու տպավորիչ հաղթանակներ, բայց այդպես էլ չի մոտենում մեր երազանքին՝ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Ինչպե՞ս դրվագային հաջողություններից անցնել իրական համակարգային փոփոխությունների, որը նոր մակարդակի կհանի հայկական ֆուտբոլը: Ինչ դեր ունեն այդ գործում ակումբները, ինչպե՞ս նրանց շահագրգռել, և ինչո՞ւ առանց նրանց հնարավոր չէ: Այս թեմաների շուրջ խոսել եմ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, մարզիչ Ռոբերտ Արզումանյանի հետ: 00:00 Ծանր զրույցի ինտռո 01:39 Պետք է խոսել, որ հասկանանք՝ ինչպես հաղթել 05:02 Ֆուտբոլը միայն ազգային հավաքականը չէ 06:15 Վրաստանի օրինակը. Ի՞նչ վերցնել այնտեղից 11:04 Ի՞նչ տեղ ունի ֆուտբոլը մեր կյանքում 14:10 Ինչպե՞ս օգնել ակումբներին ստեղծել ֆուտբոլային միջավայր 17:52 Ակումբային ֆուտբոլը Հայաստանում անտեր է 20:23 Պետությունը պետք է ֆինանսավորի ակումբային ֆուտբոլը 23:56 Ֆուտբոլ մուտքը անհասանելի է գործարարների մեծ մասի համար 26:08 Համակարգային ռեֆորմ. Ի՞նչը գլխիվայր կշրջի հայկական ֆուտբոլը 29:04 Ֆուտբոլային ենթակառուցվածքների հարցը 33:21 Պետությունը խնդիրներ ունի ֆուտբոլի ընկալման հարցում 37:19 Ինչո՞ւ ՀՖՖ-ն ակումբների շահերից չի խոսում պետության հետ 41:43 Ի՞նչ անել, որ հասնել հաջողության՝ ոչ թե դրվագային, այլ համակարգային 44:58 Իսկ ի՞նչ կարող են անել ակումբները 50:17 Ինչպե՞ս պրոցեսի մեջ պահել որակը Հետևե՛ք նաև իմ էջերին՝ Telegram: TikTok: @karafayelyan
В начало